ԿարևորՄշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը

Մարտիրոս Սարյանի շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները ներկայացնում են գրքային գրաֆիկայի ասպարեզում Վարպետի թողած հարուստ ժառանգությունը: Դրանց զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի և այլ հայտնի դասականների գրական երկերի պատկերազարդումները:

Առանձին սրահներում ցուցադրվում են հայկական հեքիաթների նկարազարդումները, որոնց անկրկնելի մոտիվները մեզ տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ…

Ցուցադրվում են նաև համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները, որտեղ Սարյանի վիրտուոզ վրձինն ու վառ երևակայությունը պարսկական մանրանկարների ոգով կենդանացրել են արևելյան պատումներն իրենց ամբողջ հմայքով ու խորությամբ:

Ցուցադրությունն ամբողջացնում եմ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Hovhanness Toumanian թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերից գրաֆիկական թերթերն ու գրքերը:

Կարդացեք նաև

Back to top button