
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները:
Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, մասնակցելով նժույգ թափեր վարժությանը, կրկին նվաճել է մրցաշարի բրոնզե մեդալը։
Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսին կայացած Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում դարձել էր հաղթող՝ երկրորդ անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։




