ԿարևորՄիջազգային

Twitter-ը դիտարկում է վճարովի անձնական հաղորդագրությունների ներդրման հնարավորությունը

Ամերիկյան Twitter ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, դիտարկում է իր հարթակում վճարովի գործառույթներ ներդնելու հնարավորությունը, այդ թվում՝ հանրահայտ օգտատերերին անձնական հաղորդագրություններ ուղարկելու համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Բացի այդ, առանձին տեսանյութերի դիտումը նույնպես կարող է դառնալ վճարովի գործառույթ։ Վճարովի գործառույթների մասին քննարկումները սկսվել են Իլոն Մասկի կողմից ընկերության ձեռքբերումից անմիջապես հետո։

Հրատարակության տվյալներով՝ այս միջոցները միտված են արագ շահույթ ստանալուն, քանի որ Մասկը գործարքն ավարտին հասցնելու համար 13 միլիարդ դոլարի բարձր տոկոսադրույքով վարկ է վերցրել։ Միաժամանակ ընկերությունը քննարկում է աշխատակիցների զանգվածային կրճատումները, Bloomberg-ի տվյալներով՝ Twitter-ի աշխատակիցների կեսը կարող է ընկնել կրճատումների տակ։

Բրիտանական WPP գովազդային ընկերության նախկին աշխատակից Ռոբ Նորմանը The New York Times-ի կարծիքի սյունակում ավելի վաղ նշել էր, որ Մասկի՝ սոցիալական ցանցը կարծիքներ արտահայտելու ավելի ազատ հարթակի վերածելու գաղափարների պատճառով, խոշոր գովազդատուները կարող են դադարեն միջոցներ հատկացնել Twitter-ում իրենց ապրանքները գովազդելու համար: Ըստ The Wall Street Journal-ի՝ մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում՝ General Mills-ը՝ Nestle սննդամթերքի ապրանքանիշի սեփականատերը, Mondelez International-ը, որը հայտնի է Oreo թխվածքաբլիթների պատրաստմամբ, դեղագործական հսկա Pfizer-ը և ավտոարտադրող Audi-ն, արդեն որոշել են դադարեցնել Twitter-ում մարքեթինգի համար ֆինանսավորումը:

Հոկտեմբերի 27-ին Մասկը ավարտել է Twitter-ը գնելու գործարքը։ Ակնկալվում է, որ նոր սեփականատերը կդադարեցնի օգտատերերին մշտապես արգելափակելու պրակտիկան: Նա հայտարարել է, որ ստեղծում է հատուկ խորհուրդ, որը կուսումնասիրի Twitter-ի մոդերացիայի հարցը։

Երեքշաբթի Մասկը նաև առաջարկել է ամսական 8 դոլար վճար վերիֆիկացված էջերի կապույտ նշանի համար: Twitter-ի նոր սեփականատիրոջ խոսքով՝ իր առաջարկած տարբերակը «կոչնչացնի բոտերին», կրկնակի կկրճատի գովազդների քանակը հարթակում, ինչպես նաև թույլ կտա ստուգված հաշիվներով օգտատերերին հրապարակել երկար տեսանյութեր և աուդիո ձայնագրություններ և կապահովի հաշվի առաջնահերթությունը որոնման արդյունքներում կամ գրառումների տակ պատասխաններ ցուցադրելիս:

Կարդացեք նաև

Back to top button