ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 4 մարդ. ԱՆ

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։51-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել էր, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը և ԶԻԼ մակնիշի բեռնատարը:

Կարդացեք նաև

Back to top button