ԿարևորՀասարակություն

Սուրեն Պապիկյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է դիտորդական առաքելության  գործունեությանն առնչվող մի շարք հարցեր

Նոյեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:

Պաշտպանության նախարարը բարձր  գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է  առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:

Քննարկվել են դիտորդական առաքելության  գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:      

Կարդացեք նաև

Back to top button