
Հոկտեմբերի 30–ին` Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք–ընթրիքը՝ նվիրված Հիմնադրամի 30–ամյակին, որի ժամանակ հավաքագրվել է 760,100 կանադական դոլար (547,272 ԱՄՆ դոլար):
Գումարը կուղղվի Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բժշկական կենտրոնների, ինչպես նաև Արցախի Իվանյան համայնքում խաղահրապարակի կառուցմանը, որտեղ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է 34 տուն:
Դամահավաք–ընթրիքի հյուրերը ևս մեկ անգամ շեշտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու կարևորությունն ու հրատապությունը:




