ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը

Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր վերապրոֆիլավորված բազմաբնակարան շենք՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար, տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Ա Առաքելյան 1 հասցեում՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը։

Ըստ նախագծի՝ վերակառուցված շենքը բաղկացած է 2 մասնաշենքից` թվով 30 բնակարաններով, որոնցից 22-ը 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։ Մասնաշենքերն ունեն 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։

Բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները կատարել է «Շինվեր Պլյուս» ՍՊ ընկերությունը։

Կարդացեք նաև

Back to top button