ԿարևորՀասարակություն

Fly Arna-ն իրականացրել է Երևան-Թբիլիսի առաջին չվերթը 

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հոկտեմբերի 30-ին իրականացրել է Երևան-Թբիլիսի առաջին չվերթը:

Թռիչքի մեկնարկն ազդարարող խորհրդանշական կարմիր ժապավենը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտրել են Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը և ուղևորներից մեկը:

Թռիչքի տևողությունը կազմում է 30 րոպե: Fly Arna-ն շաբաթական երեք չվերթ է իրականացնելու Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքների միջև՝ ուղևորներին հնարավորություն տալով վայելել հանգստյան օրերը Թբիլիսիում:

Կարդացեք նաև

Back to top button