
Մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Սոչի է ժամանել հոկտեմբերի 31-ին:
Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն երկկողմ հանդիպումներ կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
Եռակողմ բանակցությունները կանցկացվեն Սոչիի «Русь» հանգստավայրում։




