ԿարևորՄիջազգային

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։

Մորբի քաղաքում հարյուրավոր մարդիկ ընկել են Մաչու գետը։ Տեղական լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են ողջ մնացածները կախվել մասամբ սուզված կախովի կամրջից:

Հաղորդագրությունների համաձայն՝ այդ ժամանակ կառույցում եղել է մոտ 400 մարդ: Իշխանությունները հայտնել են, որ փրկարարական աշխատանքները շարունակվելու են ողջ գիշեր:

Միջադեպը տեղի է ունեցել վերանորոգումից հետո կամրջի վերաբացումից մի քանի օր անց:

230 մետր երկարությամբ կամուրջը կառուցվել է 19-րդ դարում Հնդկաստանի վրա բրիտանական տիրապետության ժամանակ:

Կախովի կամուրջը, որը տեղական հայտնի է որպես Julto Pool, հայտնի զբոսաշրջային վայր է տարածքում:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը եռօրյա այցով գտնվում է իր հայրենի Գուջարաթ նահանգում, ասել է, որ «խորապես վշտացած է ողբերգությունից»:

Կարդացեք նաև

Back to top button