ԿարևորՄիջազգային

Ոստիկանությունը պարզել է Փելոսիի ամուսնու վրա հարձակված տղամարդու ինքնությունը

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը, որը ուրբաթ օրը ներխուժել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տուն և հարձակվել նրա ամուսնու՝ Փոլի վրա, 42-ամյա Դեյվիդ Դեպեպին է։

«Կասկածյալի ինքնությունը պարզվել է, նա 42-ամյա Դեյվիդ Դեպեպին է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության խոսնակ Բիլ Սքոթը։ Ձերբակալվածի շարժառիթը դեռ պարզված չէ։

Դեպեպին մեղադրվում է սպանության փորձի, զենքով հարձակման, տուն ապօրինի մուտք գործելու և տարեցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Սքոթը նաև ասել է, որ իրավապահները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով ժամը 02:30-ի սահմաններում և հայտնաբերել Փոլ Փելոսիին և Դեպեպին մուրճը ձեռքին: Վայրկյաններերի ընթացքում նա կարողացել է մի քանի հարված հասցրել Փելոսիին, որից հետո զինաթափվել է ու կալանավորվել։ Երկու տղամարդիկ էլ տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Դեփիի թիրախը հենց ինքը խոսնակն է եղել, սակայն հարձակման պահին նա տանը չի եղել։

Ավելի վաղ Նենսի Փելոսիի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անհայտ անձը «ներխուժել է Սան Ֆրանցիսկոյում նրա բնակարան և դաժան հարձակում իրականացրել պարոն Փելոսիի վրա»։ Ներկայումս 82-ամյա Փոլ Փելոսին գտնվում է հիվանդանոցում, սպասվում է, որ նա կկարողանա լիովին ապաքինվել վնասվածքներից։

Կարդացեք նաև

Back to top button