
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլը, ուրբաթ վաղ առավոտյան Սան Ֆրանցիսկոյում՝ իր տանը, «դաժան հարձակման» է ենթարկվել։ Նա այժմ գտնվում է հիվանդանոցում և ակնկալվում է, որ լիովին կապաքինվի, Associated Press–ին ասել է Նենսի Փելոսիի մամուլի քարտուղար Դրյու Հեմիլը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին այդ պահին տանը չի եղել: Հեմիլն ասել է, որ հարձակվողը կալանքի տակ է, և հարձակման դրդապատճառները հետաքննվում են: «Խոսնակը և նրա ընտանիքը երախտապարտ են առաջին արձագանքողներին և ներգրավված բժշկական մասնագետներին և խնդրում են գաղտնիություն պահպանել այս պահին», — ասվում է Հեմիլլի հայտարարության մեջ:




