
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» քիչ հետո Սլովակիայի Ազգային ստադիոնում կմրցի «Սլովանի» հետ։ Մեր թիմը քիչ առաջ նախախաղային մարզում անցկացրեց։ Բրատիսլավայում այս պահին մառախուղ է և դիմացի տրիբունան գրեթե չի երևում։
Մարզադաշտում բազմաթիվ հայ հանդիսականներ կան, ոմանք Բրատիսլավա են եկել Սլովակիայի հարևան երկրներից։ Մարզադաշտում է նաև Շիրակ Սառիկյանը, որը 1995 թվականին եղել է Արարատի «Ցեմենտի» լավագույմ ռմբարկուն և խաղացել է նաև «Փյունիկում»։ Ռադիոլուրը կարճ հարցազրույց է արել նրա հետ։




