Հասարակություն

Բողոքների հիմնական մասը կապված է առողջական խնդիրների հետ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ամանորյա հանգստյան օրերից հետո այսօր մարդաշատ էր ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում: Այստեղ գործում է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը, որը գումարել էր այս տարվա առաջին նիստը:

Դանիել Մովսիսյանը մտահոգված է իր եղբորորդու զորակոչելու վերաբերյալ զինկոմիսարիատի որոշմամբ: Ըստ նրա՝ տղան առողջական խնդիրներ ունի, որոնք չեն հաղթահարված մինչ օրս։ Արարատի մարզի գյուղ Արալեզից մայրաքաղաք եկած մեր զրուցակիցը նշեց, որ ակնկալիքներ ունեն այս հանձնաժողովի որոշման հետ: Նա ակնարկեց, որ իր բարեկամը չի խուսափում զինվորական ծառայությունից:

Ինչ ակնկալիքներով են դիմում հանձնաժողով զորակոչիկների բարեկամերը: Հարցս ուղղեցի ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանին: Ձմեռային զորակոչի առաջին ամսվա ընթացքում հանձնաժողովը քննարկել է 94 դիմում: Մինչ օրս ստացվել է ևս 20 բողոք: Դրանց հիմնական մասը վերաբերվում է զինակոչիկների առողջական խնդիրներին:

Այս տարի ներդրված վիճակահանությամբ զինակոչիկների բաշխման հետ կապված հանձնաժողովը դիմումներ չի ստացեկ, հավելեց պաշտպանության նախարարի խորհրդականը։

Back to top button