
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, ժամանակը և վայրը կորոշվեն ավելի ուշ, «Ռիա Նովոստի»–ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կարող է մեկնել Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Մենք արդեն ասել ենք, որ նման եռակողմ հանդիպում է նախապատրաստվում, հուսով ենք, որ այն կկայանա: Մենք նաև ձեզ ժամանակին լրացուցիչ ցուցումներ կտանք տեղի և ժամանակի վերաբերյալ», — ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք հոկտեմբերի 31-ին պատրաստվում է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր Ռուսաստանում կայանալիք եռակողմ հանդիպման։




