ԿարևորՀասարակություն

Մաթեմատիկան տիեզերքի լեզուն է․ աստղաֆիզիկոսը՝ տիեզերքի առեղծվածների, այլ քաղաքակրթությունների մասին

Մաթեմատիկան տիեզերքի առեղծվածների լեզուն է` ասում է աստղաֆիզիկոս, Կոռնելի համալսարանի Կարլ Սագանի ինստիտուտի տնօրեն Լիզա Կալտենեգերը։

Աստղագետները մինչ այժմ հայտնաբերել են ավելի քան 5000 մոլորակ, որոնք պտտվում են այլ աստղերի շուրջը, ինչպես Երկիրը՝ Արեգակի: Բայց արդյո՞ք մենք մենակ ենք տիեզերքում:

Աստղագետն ասում է, որ միայն մեր գալակտիկայում կան անհավանական քանակությամբ աստղեր, և յուրաքանչյուր 5 աստղից մեկն ունի մոլորակ, որը ճիշտ հեռավորության վրա է գտնվում՝ ոչ շատ տաք է, ոչ շատ սառը, և զարմանալի ու բավականին տխուր կլինի, եթե պարզվի, որ որևէ այլ մոլորակում կյանք չի առաջացել։

Կարդացեք նաև

Back to top button