Քաղաքական

Ինչպիսի փոփոխություններ են եղել 2013- ին կառավարությունում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 2013-ն ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական տարի էր: Անցնող տարում քաղաքական դաշտում կատարված փոփոխություններն իրենց, այսպես ասենք, հետքը թողեցին նաև կառավարության աշխատանքների վրա: Փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո ձևավորվեց նոր կառավարություն։

Չնայած ամենաբարձր ատյաններից պարբերաբար  հայտարարություններ էին հնչում, որ  կառավարությունում նոր դեմքեր են լինելու, նոր կառավարության կազմը գրեթե չփոխվեց։ Այս կառավարությունում նոր նախարարները երկուսն էին՝  էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Վերջինի համար նախարարի պաշտոն ստանալն անսպասելի էր։ Համենայդեպս՝ նա  նշանակվելուց հետո այդպես փոխանցեց լրագրողներին: 

 

Կարդացեք նաև

Back to top button