
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարևորել է Արցախի ժողովրդի անմիջական ներգրավվածությունը երկրի կարգավիճակի շուրջ բանակցություններում։
«Ընդունում եմ Արցախի ժողովրդի անմիջական մասնակցության կարևորությունը երկրի տարածքային ամբողջականության և նրա միջազգային կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում։ Վճռական եմ աշխատելու տարածաշրջանում կայուն և տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասել է Փալոնը։
«Որպես Կոնգրեսի Հայաստանի հանձնախմբի համանախագահ՝ վճռականորեն պաշտպանում եմ Արցախի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հանդես եմ եկել Արցախին իրական օգնության օգտին և Բայդենի վարչակազմին հորդորել եմ ձեռնարկել հնարավոր բոլոր գործողությունները՝ Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է կոնգրեսականը։
«Հավատարիմ եմ աշխատելու տարածաշրջանում կայուն և տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ», — հավելել է նա:
As Co-Chair of the Congressional Armenia Caucus, I strongly support Artsakh’s sovereignty and independence. I have advocated for meaningful aid to Artsakh and urged the Biden Admin to take every action possible to hold Azerbaijan and Turkey accountable.https://t.co/yx4S1G2ptZ
— Rep. Frank Pallone (@FrankPallone) October 20, 2022




