
Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որ տարածաշրջանում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ, Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մեզ համար կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը։ Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու, դա մեր «կարմիր գիծն է», և կձեռնարկենք բոլոր քայլերը, դա կանխելու համար»,-ասել է նա։




