ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին Ադրբեջանի քննադատությանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին Ադրբեջանի քննադատությանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությանը։

Ալիևի խոսքով, Ֆրանսիայի կառավարությունը ջնջել է Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։

«Այս մեկնաբանությունները ոչ մի կերպ չեն փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը։ Հանրապետության Նախագահի հանձնառության շնորհիվ է, որ քառակողմ հանդիպումը Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կազմակերպվել է Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում»,- ասված է ԱԳՆ-ում։

«Այս հանդիպումը հնարավորություն տվեց առաջընթաց գրանցել այս նպատակի ուղղությամբ, ինչն արտացոլված է այս առիթով ընդունված հայտարարության մեջ։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է ԵՄ-ի նախաձեռնած գործընթացին՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հնարավորություն ընձեռելու համար»,- ասել է նախարարության խոսնակը։

Չորեքշաբթի ֆրանսիական հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Մակրոնն ասել է, որ «Ադրբեջանը սկսել է սարսափելի պատերազմ՝ բազմաթիվ զոհերով, դաժան տեսարաններով և հետ է գրավել Արցախի տարածքը»։

«Վերջերս Ադրբեջանը մի քանի հարձակում է սկսել սահմանի երկայնքով (Հայաստանի հետ): Մենք դատապարտել ենք այդ քայլը։ Մենք չենք լքի հայերին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Ադրբեջանը դատապարտել է հայտարարությունները որպես «անընդունելի և կողմնակալ»՝ մեղադրելով Մակրոնին «կողմնակալության մեջ»։

Նույն հարցազրույցում Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին՝ հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի հրահրելու մեջ։

Կարդացեք նաև

Back to top button