ԿարևորՔաղաքական

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արցախի պետնախարար

Ադրբեջանը մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Թվիթերի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Ըստ Բեգլարյանի՝ սա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։

«Ընդգծենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ այս անգամ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,- գրել է Բեգլարյանը:

Կարդացեք նաև

Back to top button