
Հայաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ երկխոսության հաջող ավարտով, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյուիտֆելդտի հետ համատեղ ասուլիսում։
Նա ասել է, որ Հայաստանը դեմ չէ որևէ հանդիպման, որը կարող է նպաստել գործընթացին և ընդգծել, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։
«Այս հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծ և լուրջ քայլեր ձեռնարկեն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ»,- նշել է նախարար Միրզոյանը։
«Ես պատրաստ եմ նման հանդիպման, և հուսով եմ, որ հանդիպումը կօգնի շոշափելի արդյունքների հասնել, եթե այն կայանա», — ասել է արտգործնախարարը։




