
Այսօր սպասվում է Եվրոպական միության տեխնիկական խմբի ժամանումը Հայաստան, կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Կքննարկվեն ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման մանրամասները, ասել է փոխարտգործնախարարը։
Պատասխանելով Հայաստան դիտորդներ ուղարկելու ՀԱՊԿ-ի պատրաստակամության մասին հարցին՝ Հովհաննիսյանն ասել է. «Մենք բաց ենք բոլոր առաջարկների համար, որոնք կօգնեն ամրապնդել մեր անվտանգությունը և խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին եղան սեպտեմբերին»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել վերջերս Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման ժամանակ։




