ԿարևորՔաղաքական

Իրանի արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի սահմանների անխախտելիության վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը

Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը:

«Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ։ Քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,- գրել է Պապոյանը։

Կարդացեք նաև

Back to top button