ԿարևորՀասարակություն

Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա. Ֆրանսիայի արտգործնախարար Կոլոնա

Ֆրանսիան լիակատար համերաշխություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ՝ նրա տարածքային ամբողջականության խախտումների պայմաններում, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում։

Իր խոսքում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո Ֆրանսիան ջանքեր է գործադրել իրավիճակը կայունացնելու համար՝ պահանջելով ադրբեջանական զինուժից վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը, եւ աջակցել է երկու երկրների միջեւ բանակցություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ ամսվա վերջը Հայաստանի սահմանի երկայնքով Եվրամիության երկամսյա քաղաքացիական առաքելություն տեղակայել։

«Այս առաքելության նպատակը իրավիճակի կայունացումն է եւ կողմերի միջեւ գործընթաց սկսելը։ Մասնավորապես, մենք հուսով ենք, որ առաքելությունը կկարողանա նպաստել սահմանների սահմանազատման առաջիկա գործընթացին»,- ասել է նա։

«Միեւնույն ժամանակ, մենք աշխատում ենք ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ստեղծման վրա՝ բախումներից հետո իրավիճակի եւ կարիքների, մասնավորապես՝ հումանիտար կարիքների վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար»,- նշել է նա։

«Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա»,- վստահեցրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Կարդացեք նաև

Back to top button