Մենարկեց հանուն Արցախի զարգացման ազգային վիճակախաղը
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Այսօր ժամը ժամը 11-ին Ստեփանակերտում մեկնարկել է Ազգային վիճակախաղի խաղարկությունը։ ԼՂՀ կառավարության այս նախաձեռնության նպատակը Արցախի վերաբնակեցմանը և ավանդական գորգերի արտադրությանը նպաստելն է։
ԵրեկՍտեփանակերտում չիրացված տոմսերի մարում են կատարել։ Վիճակահանությունը հեռարձակվում է nkrlottery.com կայքում, որտեղ նաև արդյունքներին են տեղադրվելու։
Առաջին ազգային վիճակախաղի համար թողարկվել էր 300 հազար տոմս: Սպառվել է մոտ 269 000-ը: Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմում է մոտ 200 մլն դրամ:
ԼՂՀ փոխվարապետ Արթուր Աղաբեկյանի խոսքով`կազմակերպիչները ջանացել են արդար խաղարկություն կազմակերպելու համար։ Այդ նպատակով միջոցառմանը ընդգրկվել է մոտ յոթանասուն առաջինդասարանցի։
Խաղարկվում է 342 մրցանակ: Այդ թվում մեկ բնակարան Ստեփանակերտում, «Տոյոտա կորոլա» մակնիշի մեկ ավտոմեքենա, տուրիստական 5 ուղեգիր դեպի Արցախ եւ 335 արցախյան գորգ, որոնց արտադրությանն էլ պիտի նպաստի խաղարկությունը։