
«Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները չեղարկվել են, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ուղերձ հղելով Երևանի 2804-ամյակի կապակցությամբ:
«Շնորհավոր տոնդ, 2804-ամյա, բայց միշտ երիտասարդ, մեր սրտի մայրաքաղաք Երևան։
«Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են»,-գրել է Սարգսյանը:
2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամ 00։05-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ։
Հայաստանի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է 207 զինծառայող, վիրավոևվել՝ 293-ը։




