
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպան ժամանակ ընդգծել է ադրբեջանական զորքերի նախկին դիրքեր վերադառնալաու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։
«Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։
Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։




