Դեսպաններն այցելել են Գեղարքունիքի մարզ
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ավելի քան 45 ներկայացուցիչներ այցելել են Գեղարքունիքի մարզ: Նրանք եղել են Սոթք և Կութ համայնքներում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպաններին ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։
Վարդենիսում իրավիճակի մասին դեսպաններին մանրամասներ կներկայացնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ինչին կհաջորդի դիվանագետների և լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանը։
Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզում սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը, որոնցից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է։
Մարզի համայնքներն ու բնակավայրերը նյութական լուրջ վնաս են կրել։