ԿարևորՀասարակություն
Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը
Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 26-ից իրականացնում է Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթեր, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: