
Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով նրա անվտանգությանն ու ժողովրդավարությանը, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ ելույթ ունենալով Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։
Այցը Հայաստան ավելի վաղ էր պլանավորած, սակայն իրենք Հայաստան եկան այն պահին, երբ կարող են անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը, նշել է Փելոսին:
Join me live as I deliver remarks in Yerevan to send a strong message: America stands with Armenia in supporting its security and democracy. https://t.co/lIPnjlRGac
— Nancy Pelosi (@SpeakerPelosi) September 18, 2022




