
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թվիթերի իր էջում հայտնել է, թե որն է լինելու իր հիմնական ուղերձը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղհասարակության անդամների հետ հանդիպումներում։
«ՀՀ կառավարության ղեկավարի, քաղաքացիական հասարակության անդամների և անվտանգության կառույցների անդամների հետ հանդիպումներում որպես Հայաստանի երկարամյա բարեկամ և որպես ԵԱՀԿ Մինոսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ՝ կփոխանցենք Միացյալ Նահանգների ամուր և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման համար»,- գրել է Փելոսին։
Նա այսօր եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։




