
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում վնասվել են հյուրատներ, առողջարան: Երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարը: Վնասվել են ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույք։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Սյունիքի մարզում վնասվել են Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը, նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով տուժել են։




