
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական պարագաներով։
«Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները` տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»,- հայտնում է նախարարությունից:




