
Սյունիքի մարզի դպրոցներում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, բացակայությունները շատ են։ Ինչպես Ռադիոլուրին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից` կրթության, գիտության, երիտասարդության ու սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրահանգել է, որ սահմանամերձ դպրոցներն անցնեն հեռավար ուսուցման։ Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզը սահմանամերձ է, վաղվանից բոլոր կրթօջախները կանոնավոր կանցնեն հեռավար ուսուցման։




