
Մարտակերտ քաղաքում շարունակվում են քաղաքապետարանի շենքային պայմանների բարելավման շինաշխատանքները, տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ իրականացվող կապիտալ վերանորոգման արդյունքում՝ շենքը կունենա հարմարավետ աշխատանքային պայմաններ։ Այժմ իրականացվում են շենքի ներքին հարդարման աշխատանքներ։




