
Մարդու իրավունքների եվոպական դատարանն այսօր բավարարել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի հայցը, որում նա շվեյցարական արդարադատությանը մեղադրել է իր խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ:
Hurriyet Daily News –ի հաղորդմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, մասնավորապես` դրա որակումը որպես միջազգային սուտ, խոսքի ազատության դրսևորում է:Թուրք քաղաքական գործիչը բազմիցս, այդ թվում Շվեյցարիայում կայացած տարբեր գիտաժողովների ժամանակ, հրապարակավ հերքել է Օսմանյան Կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության փաստը:
Շվեյցարական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել իր հայտարարություններում ազգային խտրականություն դրսևորելու մեջ, այն, շվեյցարական արդարադատության համոզմամբ, չի նպաստել պատմական բանավեճի ծավալմանը:
«Ցեղասպանությունը,որը հստակ սահմանված իրավական, դժվար ապացուցելի հասկացություն է»,- նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մեջ:




