
Քանի որ միջազգային հանրության ողջ ուշադրությունը, և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության, ուշադրությունը շատ է կենտրոնացված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կան հստակ մտահոգություններ, որ դա կարող է բերել ապակայունության Հարավային Կովկասում, Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տարածաշրջանում իրավիճակը այնքան էլ կայուն չէ։ Դուք գիտեք, որ 2020 թվականին մենք վերապրեցինք պատերազմ, և իրավիճակը նման էր այն առումով, որ երբ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա:»,- ասել է վարչապետը։
«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության և մյուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում, ինչը շատ կարևոր է նաև համաշխարհային անվտանգության համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը։




