
Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։ ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Պիպոյանը՝ հրապարակել է լուսանկարներ՝ ահազանգելով մշակութային վանդալիզմի մասին։
Ըստ ահազանգի՝ ավերվել, պղծվել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները, անհայտ անձանց կողմից դրանք դիտավորյալ կոտրվել են, թողնել են գրություններ դեպքերին ու շինության պատերին:
Ահազանգի հեղինակը նշում է, որ շատ կիսանդրիներ է տեսել, սակայն գեղագիտական ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ համարյա չիհանդիպել՝ մեկտեղված նույն տեղում։





