
ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Հայտնում են Արցախի ԱԺ-ից։
Պատգամավորների ցանկը՝ ստորև․
- Արթուր Թովմասյան
- Գագիկ Բաղունց
- Արթուր Հարությունյան
- Արամ Հարությունյան
- Արամայիս Աղաբեկյան
- Էլեոնորա Ավանեսյան
- Դավիթ Մելքումյան
- Գեղամ Ստեփանյան
- Նելա Գրիգորյան
- Արմեն Հակոբյան
- Կարինե Աթայան
- Վիգեն Հարությունյան
- Լեռնիկ Ղալայան
- Արեգ Ավագյան
- Արթուր Մոսիյան
- Դավիթ Իշխանյան
- Վլադիմիր Կասյան
- Արևիկ Պետրոսյան
- Աշոտ Դանիելյան
- Էդուարդ Աղաբեկյան
- Դավիթ Գալստյան
- Մետաքսե Հակոբյան
- Կարեն Հովհաննեսյան
- Արամ Գրիգորյան
44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։
Արցախի նախագահի խորհրդականը՝ ըստ Քննչական կոմիտեի, պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։







