
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Քաբուլում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվածների հարազատներին։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Քաբուլում ՌԴ դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհված անձանց հարազատներին և մերձավորներին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,-գրել է Հունանյանը։
Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մուտքի մոտ ինքնասպան ահաբեկչի այսօր իրականացրած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել են, հայտնում է ոստիկանությունը՝ նշելով, որ զինված պահակախումբը կրակոցներով սպանել է հարձակվողին, երբ նա մոտեցել է մուտքի դարպասներին։




