Հասարակություն

Երթեւեկել ծայրահեղ դեպքերում. շարունակվող ձյունը դժվարանցելի է դարձնում ճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Աշտարակ-Թալին ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածը, Ջերմուկ-Գնդեվազ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գավառ-Մարտունի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր ճանապարհները, Վայոց Ձորի մարզի Սարավան, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում բուք է և մերկասառույց:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

Այս պահին ձյուն է տեղում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Back to top button