ԿարևորՀասարակություն

Փյունիկը պարտվեց Շերիֆին և կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի «Զիմբրու» ստադիոնում ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Մոլդովական թիմը նվաճեց խմբային փուլի ուղեգիր։

Հարկ է նշել, որ առաջին խաղակեսի ընթացքում մեր թիմն այնքան էլ ակտիվ չէր, և, առհասարակ, խաղի տեմպը ևս բարձր չէր։

Հանդիպման ընթացքում թիմերը պարբերաբար սպառնում էին միմյանց դարպասներին, սակայն ոչ շատ վտանգավոր հարվածներով։

Այսպիսով, երկու խաղերն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով և դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլեր չարձանագրվեցին։ 11-մետրանոց հարվածաշարն ավելի քան դրամատիկ ստացվեց։ Մեր թիմից առաջինը գնդակին մոտեցած Հովհաննես Հարությունյանի գնդակը դարպասապահը հետ մղեց։ Նրան հետևեցին Արտակ Դաշյանն ու Զամբրանոն։ Մրցակցի 3 ֆուտբոլիստի հարված Յուրչենկոն ևս որսաց՝ ևս մեկ շանս տալով թիմակիցներին, սակայն գնդակին մոտեցած Կովալենկոն չկարողացավ գրավել մրցակցի դարպասն ու մեզ համար այդքան մոտ թվացող Եվրոպա լիգայի խմբային փուլի երազանքն անկատար մնաց։

Անկախ այս արդյունքից, Փյունիկը ծափահարությունների է արժանի այս ուղին պատվով անցնելու համար։

Աղբյուր՝ armsport.am

Back to top button