
Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:
Նախնական տվյալներով տուժածներ չկան:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից խոստանում են առավել մանրամասն տեղեկատվության տրամադրել հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո:




