ԿարևորՀասարակություն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 հատված (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի)։ Վերջիններս հետևել են շինաշխատանքների ընթացքին։

Թալին-Լանջիկ հատվածի տարբեր տեղամասերում այս պահին կատարվում են ասֆալտապատման, ճանապարհի կահավորման՝ մետաղական արգելափակոցների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Լանջիկ-Գյումրի հատվածում կատարվում են մեծածավալ հողային, ենթահիմքի-հիմքի կառուցման աշխատանքներ՝ նախապատրաստելով ճանապարհն ասֆալտապատման համար։

Back to top button