ԿարևորՀասարակություն

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին՝ Մոսկվայում: Այս տեղեկությունը հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Գրասենյակից նշել են, որ ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։

Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։

Back to top button