ԿարևորՀասարակություն

Բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է զինամթերք

Օգոստոսի 22-ին ժամը 10:08-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սարոյան 4 հասցեի բնակելի շենքի նկուղում հայտնաբերել է զինամթերք:

Նախնական տվյալներով մեկ միավոր ձեռքի նռնակ:

ժամը 10:17-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերված զինամթերքը մեկ միավոր «Φ-1» տիպի ձեռքի նռանկը տեղափոխվել անվտանգ տարածք՝ պահեստավորման նպատակով:

Back to top button