ԿարևորՀասարակություն

Գրադարանները կդիտարկվեն նաև որպես գիտակրթական կենտրոններ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է հայաստանյան մի շարք հրատարակչությունների ղեկավարների հետ, քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու, մասնավորապես, համայնքային գրադարանների զարգացմանն առնչվող խնդիրներ:

Խոսելով ընթերցողների հոսքի ավելացման և գրքի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին՝ Հրաչյա Սարգսյանն ընգծել է, որ, գրքային ֆոնդի համալրմանը զուգահեռ, գրադարաններում պետք է ձևավորվի համապատասխան միջավայր: Այդ նպատակով քաղաքապետարանը նախատեսում է որոշ գրադարաններում փորձնական ծրագրով նորոգել և թարմացնել գույքը: Դա հնարավորություն կտա գրադարանները դիտարկել նաև որպես գիտակրթական կենտրոններ, տեղում անցկացնել համաժողովներ, քննարկումներ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ հրատարակիչներն առանձնացրել են կրթական ծրագրերի դերը և հանդես եկել համատեղ նախագծերի առաջարկներով:

Քննարկվել են նաև համայնքային և դպրոցական գրադարաններում համալրվող գրականություն ընտրելու, գրքերի հասանելիության խնդիրները: Բացի այդ, կարևորվել է գրադարանային մասնագետների վերապատրաստումը:

Back to top button