
«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,-գրել է նա։




