ԿարևորՀասարակություն

Պտղնիում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Վերին Պտղնի և Պտղնի բնակավայրեր կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները և դիտարկել կատարված աշխատանքները:

Աբովյան համայնքի ղեկավարն ու Կոտայքի մարզպետը տեղում հետևել են Պտղնիի բնակելի թաղամասերում կատարվող ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ներհամայնքային ասֆալտապատումը մոտենում է ավարտին:

Տարածքի բնակիչները շուտով կունենան տեղաշարժի և տրանսպորտային միջոցների երթևեկության համար բարենպաստ ճանապարհ:

Back to top button